Armsport.am-ը գրում է․
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի հինգ անդամներ այսօր լուսադեմին մեկնեցին Մինսկ՝ ուսումնամարզական հավաքի։ Մեկնելուց առաջ մարզիկները և մարզիչները կորանավիրուսի թեստ են հանձնել։
Տեղի գլխավոր թիմի հետ Հայաստանի հավաքականի համատեղ մարզումները կտևի 14 օր։
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան հայտ է ներկայացրել Պենզայում դեկտեմբերի 15-21-ը նախատեսված օլիմպիական կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի 27-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար։ Այդ մրցումների կայացման վերջնական որոշումը կպարզվի դեկտեմբերի 1-ին։