Հայաստանում հայտնաբերել են ռուս զինվորականի դի. կատարվում է քննություն


22:39 , 26 նոյեմբեր, 2020

Հայաստանում ռուս պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ առանց բռնության նշանների:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը, զինծառայողի մարմինը հայտնաբերվել է զորամասի տարածքից դուրս: Հետաքննություն է անցկացվում:

«Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովն իրավապահ մարմինների հետ համատեղ հետաքննություն է վարում պայմանագրային զինծառայողի մահվան առնչությամբ: Կյանքի նշաններ ցույց չտվող զինծառայողի մարմինը հայտնաբերել է ծառայակիցը զորամասի տարածքից դուրս: Բռնի մահվան հետքեր զինծառայողի մարմնի վրա չեն հայտնաբերվել»,- հայտնել են Հարավային ռազմական օկրուգից:

Մամուլի ծառայությունից հավելել են, որ կատարվածի հանգամանքները պարզվում են: