Հենց էս րոպեներին որոշվում է ՀՀ սահմանների նոր տեսքը, իրենք փորձելու են վերցնել հնարավոր ամեն բան, իսկ հիմա նայեք, թե մեր պետության պատասխանատուներն ինչով են զբաղված


19:50 , 26 նոյեմբեր, 2020
Հենց էս րոպեներին ու առաջիկա ժամերին, օրերին որոշվում է Հայաստանի Հանրապետության սահմանների նոր տեսքը: Ու ադրբեջանցիների հավակնությունները շատ, շատ մեծ են: Չկասկածեք, որ իրենք փորձելու են վերցնել հնարավոր ամեն բան` սահմանի ամեն հատվածում ունենալու համար գերակա դիրք հետագա հարձակման համար:
Իսկ հիմա նայեք, թե մեր պետության պատասխանատուներն ինչով են զբաղված: Էդ մարդկանց շնորհիվ Հայաստան պետությունը կորցնում է զարգացման որևէ հնարավորություն նույնիսկ հեռավոր ապագայում: Հայաստան պետությունն ազատ անկման մեջ է ու մենք լուռ հետևում ենք դրան:
Վա՜յ մեզ: