Նիկոլը հիմա ադրբեջանցիների հերոսն է, իրենց պողոսներից վեր դասողները՝ ադրբեջանցիների հերոսի հպատակը


19:45 , 26 նոյեմբեր, 2020

Պողոսը սպանեց Պողոսին

2018 թվականին փողոցը իշխանության բերեց Նիկոլին։ Նիկոլն իր հետևից իշխանության բերեց շատերին։ Շատերը պարտական էին ոչ թե փողոցին, այլ Նիկոլին ու շատերից որոշները կերտեցին Պողոսին՝ տարանջատվելով փողոցից։ Պողոսը դարձավ շատերի ու Նիկոլի միջև կամուրջ, որի վրայով քայլելով՝ շատերը հանձնվեցին Նիկոլին։ Նիկոլը հանձնեց Արցախը, բայց շատերն ու շատերից ամենաշատերը շարունակեցին հանձնված մնալ Նիկոլին՝ չհասկանալով ու չգիտակցելով, որ Արցախի հետ Նիկոլը հանձնել է նաև իրենց։ Նիկոլը հիմա ադրբեջանցիների հերոսն է, իրենց պողոսներից վեր դասողները՝ ադրբեջանցիների հերոսի հպատակը։ Այսինքն՝ նրանց նաև ադրբեջանցիների հպատակն են։ Պարզապես նրանց հպատակությունը ևս կամրջվում է պողոսների միջոցով։ Նրանցից յուրաքանչյուրը սպանեց Պողոսին՝ չհասկանալով ու չգիտակցելով, որ այդ Պողոսը հենց ինքն է։ Պողոսը սպանեց Պողոսին, որովհետև չէր կարդացել ու չէր լսել ինչ-որ մեկի կողմից գրված ու ինչ-որ մեկի կողմից ասվածը՝ Մի ուրացեք ձեր եղբորը։ Չէր կարդացել ու չէր կանխատեսել, որ ապագա քերթողներն իրենց երեխաներին պատգամելու են՝ Մի եղիր Պողոսի հարևանի պես․․․