«Այո‘, ադրբեջանցիները Սոթքի հանքի մոտ են». Սոթքի ղեկավար


18:41 , 26 նոյեմբեր, 2020

Azgonline.am-ը գրում է.

«Այո, ադրբեջանցիներն այս պահին հանքի տարածքում են»- Azgonline.am-ի հետ հերախոսազրույցի ժամանակ հաստատեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

«Փոխհրաձգություններ չեն եղել, այս պահին ընթանում են բանակցություններ»- շարունակեց Ավետյանը:

Նա չցանկացավ խոսել սահմանը հսկել-չհսկելու մասին, միայն շոշտեց, որ բանակը տեղում է.

«Ռազմական մասով ոչինչ ասել չեմ կարող, բայց բարձիթողի չէ, բանակը տեղքում է: Պարզապես ըստ հին քարտեզների` սահմանն անցնում է հանքի մոտով, նրանք էլ բացել են նախօրեին կառուցված դարպասներն ու առաջ եկել»: