Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Կորպուսի հրամանատարը հաստատեց


17:51 , 26 նոյեմբեր, 2020

Analitik.am-ը գրում է.

Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց իմքայլական պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Թովմասյանն ասաց, որ խոսել է կորպուսի հրամանատարի հետ, նա Սոթքի հանքի մասով տեղեկությունները չեն հաստատել, սակայն այն, որ դարպասները կոտրվել են ու ադրբեջանցիներն առաջ են գալիս, դարպասներն այլ տեղ են դրվելու, դա հաստատվել է: