Կհանենք, համբերություն է պետք. Մարիա Կարապետյանը՝ ռազմական դրության վերացման մասին


16:45 , 26 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Որևէ քաղաքական շահագրգռվածություն չունենք րոպե ավելի պահել որևէ դրություն: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով ռազմական դրության ռեժիմի վերացմանը:

«Կհանենք այդ դրությունը, համբերություն է պետք, որ պետությունը պատրաստվի այդ անցնում անցմանը ռազմական դրությունից նորմալ ռեժիմ»,-ասաց նա:

Մարիա Կարապետյանը նշեց, որ կառավարությունը աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի երկրից դուրս գալու ռեժիմը հեշտացվի, մամուլի ազատության հետ կապված ևս աշխատանքներ են տարվում, ինչպես նաև հավաքների ազատության կապակցությամբ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ