20:40 , 2 օգոստոս, 2013Վլադիմիր Դեմիխովը և նրա երկգլխանի շունը

1954թ.-ին Վլադիմիր Դեմիխովը ցնցեց աշխարհը՝ ցույց տալով վիրաբուժության միջոցով ստեղծած մի հրեշի՝ երկգլխանի շանը: Նա ստեղծել էր այդ արարածին լաբորատորիայում, որը գտնվում էր Մոսկվայի ծայրամասում: Դեմիխովը քոթոթի գլուխը, ուսերը և առջևի թաթերը տեղափոխել էր մեծ գերմանական հովվաշնի պարանոցի վրա: Երկու գլուխներն էլ միաժամանակ իրենց ամաններից կաթ էին ուտում: բայց որոշ ժամանակ անց այդ երկգլխանի արարածը վախից կծկվեց, երբ հանկարծակի կաթը սկսեց ծորալ քոթոթի կտրված կերակրափողից:
Ընդամենը տասնհինգ տարվա ընթացքում Դեմիխովը ստեղծեց 15 երկգլխանի շների: Նրանցից ոչ մեկը երկար չի ապրել, քանի որ նրանք անխուսափելիորեն մահանում էին հյուսվածքների անհամապատասխանության պատճառով: Մեկ ամիս ապրելը ռեկորդային ցուցանիշ էր համարվում:
Ստաբբինս Ֆիրֆ - բժիշկ, ով փսխանք է խմում

Բժիշկ-ուսանող Ստաբբինս Ֆիրֆը, ով ապրում էր 19-րդ դարի սկզբում Ֆիլադելֆիայում, հետևելով, որ դեղին տենդն ահագնանում էր ամռանը, իսկ ձմռանը անհետանում, եկավ այն համոզմանը, որ դա վարակովի հիվանդություն չէ: Որպեսզի ապացուցեր այդ թեորիան, Ֆիրֆը ցույց տվեց, որ ինչքան էլ նա փորձում էր վարակվել դեղին տենդով, դա նրա մոտ չէր ստացվում:
Նա սկսեց նրանից, որ ձեռքի վրա փոքր կտրվածքներ էր անում և լցնում էր դրանց վրա դեղին տենդով հիվանդների «թարմ սև փսխանք»: Ապա նա այդ փսխանքը կաթացնում էր իր աչքերի մեջ: Նա եռացնում եր այն ամանի մեջ և այնուհետև շնչում գոլորշին: Ֆիրֆը փսխանքից դեղահաբ պատրաստեց և կուլ տվեց այն: Ամեն ինչ հասավ նրան, որ Ֆիրֆը բաժակով խմում էր մաքուր, չլուծված սև փսխանքը: Չնայած այդ ամենին` նա չվարակվեց:
Դժբախտաբար, Ֆիրֆը սխալվում էր: Դեղին տենդը վարակովի է, բայց դրա համար հարկավոր է, որ այդ վարակը ընկնի ուղիղ արյունատար համակարգի մեջ: Որպես կանոն, դա տեղի էր ունենում մոծակի խայթոցից հետո:
Յոզեֆ Մենգելե – «Մահվան հրեշտակ»

Յոզեֆ Մենգելեն գերմանացի «բժիշկ» էր, որը փորձարկումներ է անցկացրել Օսվենցիմ ճամբարի կալանավորների վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Բժիշկ Մենգելեն զբաղվում էր ճամբար ժամանող կալավորների «ընտրությամբ»: Իր գործունեության ողջ ընթացքում նա ավելի քան 40000 մարդ է ուղարկել մահվան ճամբարի գազային խցեր:
Մենգելեն լցնում էր իր ժամանակը դաժանության ամենաանհավանական գործողություններով` ներառյալ կենդանի նորածինների դիահերձում, տղամարդկանց և երիտասարդների ամորձատում` առանց ցավազրկման, կանանց հոսանքահարում էր բարձր լարման տակ գտնվող էլեկտրականությամբ՝ իբր նրանց տոկունությունը ստուգելու համար: Մի անգամ էլ Մենգելեն ստերիլիզացրեց մի խումբ լեհ մենուհիների ռենտգենային ճառագայթման միջոցով:
Մենգելեին ամենաշատը հետաքրքրում էին երկվորյակները: 1943թ.-ին նա ճամբար ժամանածների միջից ընտրեց երկվորյակների և տեղավորեց նրանց հատուկ զորամասերում: 3 հազար երկվորյակներից ողջ մնացին միան 300-ը: Մենգելեի փորձարկումները հակասում էին բժշկական էթիկային և մարդկային գաղափարախոսությանը: Այդ փորձարկումների թվին էին դասվում հետևյալները` երեխայի աչքերի գույնը փոխելու փորձ՝ աչքերի մեջ տարբեր քիմիկատներ լցնելու միջոցով, օրգանների հեռացում, երկվորյակներին իրար հետ կարելու փորձեր և այլ հրեշավոր վիրահատություններ: Այդ փորձարկումներից հետո ողջ մնացած մարդիկ հետագայում սպանվում էին:
Ջովաննի Ալդինին և նրա էլեկտրական պարերը

1780թ.-ին իտալացի անատոմիայի պրոֆեսոր Լուիջի Գալվանին հայտաբերեց, որ էլեկտրական լարման հարվածները ստիպում են սատկած գորտի վերջույթներին շարժվել: Իսկ ի՞նչ կպատահի, մտածում էին նրանք, եթե անցկացնես էլեկտրականությունը դիակի միջով:
Գալվանիի եղբորորդի Ջովաննի Ալդինին ճանապարհորդության մեկնեց դեպի Եվրոպա, որի ընթացքում նա մարդկանց սարսափելի տեսարան էր առաջարկում դիտել: Նրա ամենահայտնի ցուցադրությունը տեղի է ունեցել 1803թ.-ի հունվարի 17-ին, երբ նա միացրեց 120 վոլտանոց մարտկոցը մահապատժի ենթարկված Ջորջ Ֆոսթերի մարմնին:
Երբ Ալդինին տեղադրում էր լարերը բերանի և ականջի մեջ, ծնոտի մկանները սկսում էին ջղաձգվել, և մարդասպանի դեմքը ցավից ծամածռվում էր: Ձախ աչքն այպես էր բացվում, կարծես ուզենար նայել իրեն չարչարողի վրա: Ցուցադրությունը վերջացավ նրանով, որ Ալդինին միացրեց մի լարը ականջին, իսկ մյուսը մտցրեց ուղիղ աղիքի մեջ: Դիակը սկսեց իր զզվելի պարը: «London Times» թերթը գրել էր. «Ներկաներից շատերին կարող էր թվալ, որ այդ խեղճն ուր որ է կկենդանանա»:
Սերգեյ Բրյուխոնենկո. կենդանի գլխի ստեղծողը

Սովետական ֆիզիոլոգ Սերգեյ Բրյուխոնենկոն ստեղծել էր արհեստական արյունափոխանակության հասարակ մի ապարատ՝ «ավտոժեկտոր» անվանումով, որի միջոցով հնարավոր եղավ մարմնից առանձնացված շան գլուխը կենդանի պահել:
1928թ.-ին նա ներկայացրեց այդպիսի գլուխներից մեկը ամբողջ աշխարհի գիտնականներին՝ ԽՍՀՄ Ֆիզիոլոգների երրորդ համագումարի ժամանակ: Որպեսզի ապացուցի, որ սեղանին դրված գլուխը կենդանի է, նա ցույց տվեց, թե ինչպես է այն արձագանքում գրգռիչներին: Բրյուխոնենկոն մուրճով հարվածեց սեղանին, և գլուխը դողաց: Բժիշկը լույս գցեց նրա աչքերի մեջ, և գլուխը թարթեց աչքերը: Նա շանը նույնիսկ մի կտոր պանիր տվեց, որը իսկույն դուրս թռավ կերակրափողի վրա տեղադրված խողովակի մյուս ծայրից:
Էնդրյու Յուր. շոտլանդացի մսագործ

Այս գիտնականը շատ հայտնի է ֆիզիկայի և տնտեսագիտության բնագավառում իր ձեռքբերումների շնորհիվ: Բացի այդ` գիտնականը կարողացել է մի սարսափելի փորձարկում անել: Բժիշկը վերցրել է մի դի և նրա մեջ մտցրել բազմաթիվ լարեր ու մարտկոցներ: Էլեկտրականության միացումից հետո, դիակը սկսել է թափահարել ձեռքերն ու ոտքերը այնպես ուժգին, որ հարվածել է օգնականին: Այնտեղ գտնվողներից շատերը հավատում էին, որ բժշկին իրոք կհաջողվի վերակենդանացնել մահացածին:
Շիրո Իշիի. բժիշկ «Մաքուր Չարիք»

Իշիին միկրոբիոլոգ էր և Ճապոնական կայսերական Բանակի լեյտենանտ: Սինո-ճապոնական պատերազմի ժամանակ նա սկսեց անցկացնել իր փորձարկումները՝ ճապոնական բանակի գաղտնի ծրագրերի շրջանակում:
Նրա «ձեռքբերումների» շարքում են կենդանի մարդկանց վիվիսեկցիան (կենդանի վիճակում կտրատում), այդ թվում նաև հղի կանանց, որոնց բեղմնավորում էին լաբորատորիայի բժիշկները, մարդկանց վերջույթները տեղերով փոխելու փորձեր, ռումբերի և հրանոթների փորձարկում կենդանի մարդկանց վրա, մարդկանց վարակում հիվանդություններով և վիրուսներով, որպեսզի պարզեն, թե այդ պրոցեսներն ինչպես են ընթանում:
Անձեռնմխելիության շնորհիվ, որը նրան տվել էր Ամերիկյան Խաղաղապահ բանակը, Շիրո Իշիին ոչ մի օր չանցկացրեց բանտում և մահացավ 67 տարեկան հասակում կոկորդի քաղցկեղից:
Քեվին Ուորվիկ. առաջին մարդ-կիբորգը

Քեվինը աշխարհահռչակ անձ է (այս դեպքում` սկանդալային հայտնի անձ): Նա այն խմբի ղեկավարն է, որը ժամանակին ստեղծել է մի շարք էկզոտիկ կիբերնետիկ համակարգեր:
1998 թ.-ին պրոֆեսորը մի վիրահատություն իրականացրեց, ինչի ժամանակ նրա ձեռքի մեջ կարեցին մի փոքրիկ սարքավորում (չիպ), որը թույլ էր տալիս հեռակառավարման միջոցով կառավարել սարքերը, որոնք կարող են բռնել այդ ազդանշանը:
Սակայն վիրաբուժության և կիբեռնետիկայի տեսանկյունից այդ վիրահատության մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկար: Չիպն ավտոմատ էր:
2002 թ.-ին Ուրովիկին կարեցին փոքրիկ կոնտակտային սարք՝ հարյուրավոր սուր ծայրեր պարունակող: Սարքը մտցվեց պրոֆեսորի ձախ ձեռքի մեծ նյարդի մեջ և նախատեսված էր նրա նյարդային համակարգի էլեկտրական ազդանշանների երկկողմ փոխանակման համար: Բարակ մետաղալարի օգնությամբ ներքին էլեկտրոնիկան միացված էր ռադիոհաղորդչին, որն իրականացնում էր կապը համակարգչի հետ: Պրոֆեսորը ստեղծել էր արտաքին մեխանիկական ձեռք, որը լիովին կրկնում էր իր ձեռքի շարժումները:
Ջոն Լիլլի. ուղեղի ազատարարի ստեղծողը

Գիտնականը, ցանկանալով անջատել ուղեղից արտաքին ազդակները, ստեղծեց աշխարհում առաջին մեկուսացման խուցը՝ մութ, ձայնամեկուսացված խուց տաք աղի ջրով, որտեղ սուբյեկտները լող էին տալիս շատ երկար ժամանակ սենսորային մեկուսացման պայմաններում: Բժիշկ Լիլլին իր կոլեգաների հետ միասին առաջին էր, ով մասնակցել է այս փորձարկմանը:
60-ականների սկզբին նա պատկերացում կազմեց LSD-ի մասին և սկսեց մի շարք փորձարկումներ, որոնց ժամանակ օգտագործում էր հոգեխախտ հաբեր՝ լինելով այդ ժամանակ մեկուսարանում դելֆինների հետ:
1980-ականներին Լիլլին մի պրոյեկտ էր ղեկավարում, որի ժամանակ փորձում էր դելֆիններին սովորեցնել սինթեզավորված համակարգչային լեզուն: Հետագայում բժիշկը պրոյեկտ ստեղծեց ապագա «հաղորդակցման լաբորատորիայի» համար, որը լինելու էր լողացող սենյակ, որտեղ մարդիկ և դելֆինները կկարողանային շփվել ինչպես հավասարը հավասարի հետ և ընդհանուր լեզու կգտնեին: Ջոնը կանխատեսել էր, որ կգա մի ժամանակ, երբ դելֆինների և կետերի սպանությունները կավարտվեն, «ոչ թե այն պատճառով, որ այդպիսի օրենք կընդունվի, այլ շնորհիվ ամեն մարդու, ով ի ծնե հասկանում է, որ դելֆինները հին, բանական էակներ են՝ բազմաթիվ տեղեկություններով և հսկայական կենսաուժով: Դելֆինները նրանք չեն, ում պետք է սպանել, այլ նրանք, ումից մենք սովորելու բան ունենք»:
Իր կյանքի վերջին տարիները Ջոն Լիլլին ապրել է Հավայան կղզիներում և հայտնի էր իր էքսցենտրիկ բնավորությամբ, ինչպես նաև կետամինի հանդեպ հակվածությամբ: