Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու. Տոնոյան


16:18 , 26 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

«Այն, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությունը բացարձակ հիմնազուրկ է, որևէ կասկած չկա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա վստահեցրեց, կատարվածը քաղաքական հետապնդում է. դա Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական հաշվեհարդար է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։

«Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու, այդ իշխանության ներկայացուցիչներն են, որ մանդատն իրենց կյանքի միակ նպատակ են համարում։ Ես իհարկե, գնահատում եմ իշխանությունների անձնազոհությունը, որ ամեն կերպ փորձում են կրծքով պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգումը։ Բայց դա պարտության դատապարտված գործելաոճ է, որը, միանշանակ, ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականով»,- շեշտեց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։