Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով


18:48 , 2 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ օգոստոսի 2-ին, կյանքի 70-րդ տարում վախճանվել է սիրված դերասան, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր Ազատ Նիկոլայի Գասպարյանը:

Ազատ Նիկոլայի Գասպարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: