Վարորդները փակում են միջպետական ճանապարհը. ակցիա ընդդեմ Ծառուկյանի


18:42 , 2 օգոստոս, 2013

Վարորդները փակում են միջպետական ճանապարհը. ակցիա ընդդեմ Ծառուկյանի168.am-ը գրում է.

Երևան-Չարենցավան և Երևան-Աբովյան թիվ 259 ավտոբուսային երթուղու վարորդները որոշել են առաջիկա օրերին փակել  Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան միջպետական ճանապարհները: Նրանք բողոքում են  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի «ՊԱԶԻԿ»-ների դեմ, որոնք աշխատում են նույն ուղղություններով: «Օրենք չկա էս երկրում, ով ուժեղ ա՝ նա պիտի հաղթի: Բեգլարյան Գագոն կգա պատասխան կտա, ասում էր փակելու ենք էդ բարեգործական երթուղին, թույլ չենք տալու հին ավտբուսները քշեն, բա ո՞ւր ա նախարարը, թող կաբինիտից դուրս գա, հո խոսելով չի՞ մենակ»,- 168.am-ի  հետ զրույցում ասաց վարպետ Գրիշան: «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը (Պալաչ) վերջերս Հայաստան է ներկրել «Յութունգ» մակնիշի  ավտոբուսներ, որոնք փոխարինել են  Երևան-Աբովյան թիվ  259 ավտոբուսային երթուղիում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին: Ավտոբուսներից 19-ը ներկրվել են 90 հազար դոլարով, 5-ը՝ 140 հազար դոլարով։ «Ավտոբուսները փոխեցինք, որովհետև ուզում ենք ավելի լավ սպասարկում ապահովել»,-օրեր առաջ ասել էր  Ա. Հարությունյանը։ Նա նաև նշել էր, որ ավտոբուսների ձեռքբերման համար գումարները ձեռք են բերվել չինական բանկից, որը բավական լավ վարկային պայմաններ է առաջարկել ընկերությանը շատ լավ տոկոսադրույքով։ Գործարքի ամբողջական արժողությունը՝ 2,5 մլն դոլար է։ «Իմ  երեխային սոված ա թողնում, դա բարերար ա՞ կոչվում, էդպես խոսելով չի, գործով թող ապացուցի»,-ասաց վարորդը: Նրա խոսքով, բարեգործական երթուղիներն անօրինական են  և, ըստ օրենքի՝ պետք է  արգելվի դրանց շահագործումը: «Բա խի՞ չի իրա փեսայի գծի վրա դնում, Կարամելի Հարութի գծի վրա դնում, բարեգործ ա հա՞… Չարագործ ա, մուռ ա հանում, մարդու ա ուզում ճնշի՞»,-ասաց վարորդը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ