«Էրդողանը երբեք չի կարողանա մեզ շանտաժի ենթարկել. բավակա՛ն է». Եվրոպական խորհրդարանի պատգամավոր


14:01 , 26 նոյեմբեր, 2020

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մանֆրեդ Վեբերը նիստի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ և կոչ արել Եվրոպային վերջապես դիմադրություն ցույց տալ Էրդողանին: Իր թվիթերյան էջում նա հրապարկել է ելույթից մի հատված և կից կատարել հետևյալ գրառումը.

«Այս առավոտ Եվրոպական խորհրդարանի նիստում ես կոչ արեցի եվրոպական պետությունների առաջնորդներին վերջապես գործողություններ ձեռնարկել թուրքական պրովոկացիաների դեմ: Եվրոպան միշտ պատրաստ կլինի կառուցողական համագործակցության, սակայն Էրդողանը երբեք չի կարողանա մեզ շանտաժի ենթարկել: Բավակա՛ն է»: