Ինձ ոլորտին վերաբերող հարցեր տվեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ԿԳՄՍ նորանշանակ նախարար


13:31 , 26 նոյեմբեր, 2020

Ինձ ոլորտին վերաբերող հարց տվեք, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը՝ արձագանքելով այս Կառավարության հետ համատեղ աշխատանքի վերաբերյալ հարցին:

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով»,- ասաց նա և կոչ արեց ոլորտի վերաբերյալ հարցեր տալ:

«Կներեք էլի, դուք անընդհատ ձեր ուզած հարցն եք տալիս, ոլորտից հարց տվեք»,- ասաց նա: