«Հայաստանի և Արցախի համար միավորվելը ոչ թե համայնքային, այլ համընդհանուր նպատակ է հետապնդում». ֆրանսիացի պատգամավոր


13:27 , 26 նոյեմբեր, 2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր թվիթերյան էջում տեղադրել է Սենատի այն նիստում իր ելույթի տեսագրությունը, որում ներկայացվել է Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցի անհրաժեշտությունը և ընդունվել դրա վերաբերյալ բանաձև: Տեսանյութին կից Բուայեն կատարել է հետևյալ գրառումը.

«Հայաստանի և Արցախի համար  միավորվելը ոչ թե համայնքային, այլ համընդհանուր նպատակ է հետապնդում:

Չնայած որ պատմությունը հավերժ վերսկսվելու հատկություն ունի, այն չպետք է հավերժական ավարտ ունենա»: