Ծնողների հիմնական մասը գոհ է գնում մեր տված պատասխաններից. ՊՆ պաշտոնյա


13:44 , 26 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Կառավարությունում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, աշխատում են։ Արդյունքը կախված է կոնկրետ տարածքում գործողություն անելուց, ՊՆ դիմաց ասաց ԶՈՒ Բարոյահոգեբանական ապահովման բաժանմունքի պետ Աշոտ Հաջյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե հանձնաժողովների պակաս չունենք, սակայն արդյունք չկա։

«Մինչև Կարմիր Խաչն այդ տարածքներում գործողություն չանի, դժվար թե նորություն լինի։ Ծնողները ՊՆ դիմաց են հավաքվում հավելյալ ինֆորմացիա ունենալու համար», - ասաց ՊՆ աշխատակիցը։

Նշենք, որ պաշտպանության նախարարության դիմաց ծնողները բողոքում են զինծառայողների նկատմամբ պետության վատ վերաբերմունքից։

Աշոտ Հաջյանն ասաց, թե բոլոր հարցերով պետք է դիմել Ուլնեցու փողոցում գտնվող հանձնաժողով, քանի որ այնտեղ են առկա տվյալները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։