«Ամոթալի է, որ մենք ապրում ենք երկրում, որի ղեկավարն այս պահին Ադրբեջանի կողմից հերոսացվում է»


12:14 , 26 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Խորհրդարանի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։

Քաղաքացիները նշում են՝ եկել են, որպեսզի ԱԺ մեծամասնությանը հիշեցնեն, որ նրանք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կատարել են դավաճանական գործողություն և պետք է հեռանան։

«Մենք եկել ենք, որպեսզի ԱԺ մեծամասնությանը հիշեցնենք, որ իրենք դավաճան են և հողատու։ Մենք պահանջում ենք, որպեսզի նրանք օր առաջ, անցնցում հեռանան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

ԲՀԿ ուսանողական խորհրդի նախագահ Լիանա Մանուկյանն էլ նշեց, որ գործող իշխանություններն ամեն կերպ փորձում են իշխանությունը պահել, մնալ աթոռին։

«Բայց մեր երկրում ապրում են նաև արժանապատիվ քաղաքացիներ, որոնք պահանջում են իշխանությունների հրաժարականը, և ոչ միայն հրաժարականը, այլ նաև այն, որ իշխանությունը պատասխանատվություն կրի իր արած քայլերի համար։  Մենք չենք ընդունում հող ծախող իշխանություններին, և մեզ համար շատ ամոթալի է, որ մենք ապրում ենք մի երկրում, որի ղեկավարն այս պահին Ադրբեջանի կողմից հերոսացվում է, և համարվում է Ադրբեջանի ազգային հերոս»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։