Շատ մոտ է օրը, երբ Հայաստանը կունենա ազգային և պետական շահերով առաջնորդվող իշխանություն


09:31 , 26 նոյեմբեր, 2020

Կպատկերացնեի՞ք երբևէ, որ ՌԴ-ն և Ֆրանսիան կարող են Արցախի համար լինել ավելի գործունյա, հոգատար և ընկալելի, քան Հայաստանի իշխանությունները:

Շնորհակալություն ՌԴ-ին այն ջանքերի համար, որ հետևողականորեն կիրառում է Արցախի մեր ազգակիցների անվտանգության և կյանքը բնականոն հուն տեղափոխելու հարցերում:

Շնորհակալություն Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` Ղարաբաղյան հիմնախնդրի ու Արցախի ժողովրդի նկատմամբ հոգատարության և արժեքները շահերին չստորադասելու համար:
Նաև Սենատի բանաձևն այս տրամաբանությունն ունի իր մեջ...

Վստահ եմ՝ շատ մոտ է օրը (ժամը), երբ Հայաստանը կունենա ազգային և պետական շահերով առաջնորդվող իշխանություն, որն էլ բնականոն և գործընկերային երկխոսության մեջ կլինի արտաքին աշխարհի հետ, և այդժամ, օրինակ, նույն Ֆրանսիայի ԱԳՆ մոտեցումը հնարավոր կլինի պատշաճ քննարկել և միասնական մոտեցումներ որդեգրել:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին և ներկա իշխանություններին, հակիրճ և իրենց համար ընկալելի լեզվով` «ոչ մի բորենի չի պլստալու...»: