Տիկին Նազարյան, Հայաստանի ինքնիշխանությունից ու արտաքին անվտանգությունից ձեր օգնությամբ ինչ-որ բան առհասարակ մնացե՞լ է․ Վահագն Մխոյան


03:36 , 26 նոյեմբեր, 2020

ԱԺ փոխխոսնակ Lena Nazaryanն ասում ա, որ դավաճանությունը քրեական մեղադրանք ա ու թե բա․ «․․․ Դավաճան է այն անձը, որը անցել է թշնամու կողմը, լրտեսել է պետության դեմ, պետական գաղտնիք է հայտնել օտար պետությանը կամ կազմակերպությանը։ Հիմա ես ուզում եմ հարցնել՝ այդ գործողություններից ո՞րն է արել կառավարությունը կամ վարչապետը․․․»։

Եվ ուրեմն առաջարկում եմ տիկին Նազարյանին մեկ անգամ ևս լսել վարչապետի լայվերը Հայաստանի ռազմավարական պաշարների մասին (գարնանն էր), մոբիլիզացիոն ռեսուրսի մասին (էն «կասկա վերցրեք, եկեք» լայվը)։

Հա, ու նաև «42 միլիոնի ժեշտ ա առել Սերժը», որի մասին խոսելուց հետո շատ արագ բոլորը հասկացան, թե հատկապես ինչ զենքի հետ կապված են առաջացել տեխնիկական խնդիրներ։

Երկրորդ՝ ՔՕ-ում նաև ասվում է․ «․․․ Այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»։

Տիկին Նազարյան, Հայաստանի ինքնիշխանությունից ու արտաքին անվտանգությունից ձեր օգնությամբ ինչ-որ բան առհասարակ մնացե՞լ է։