Այդ հայտարարությունը, որ ստորագրել եք գորշ քաղաքների ու գյուղերի վերաբերյալ, մեր հայրենակիցների կյանքն ու չիրականացած երջանկությունն են ամբարում


02:39 , 26 նոյեմբեր, 2020

Վարչապետ ու ՔՊ-ականներ:
Լավ, հասկացանք, որ հրաժարականի ընդունակ չեք, չնայած՝ միայն ինքնասպանությունը Ձեզ կզարդարեր: Վեր կացեք, գնացեք ամեն օր հանձնվող նորանոր գյուղերին ու տարածքներին տերություն արեք: Այդ հայտարարությունը, որ Դուք ստորագրել եք գորշ քաղաքների ու գյուղերի վերաբերյալ, մեր հայրենակիցների կյանքն ու չիրականացած երջանկությունն են ամբարում: Մի գյուղ փրկեք, մի թաղամաս, մի վանք ու մի խաչքար: Ի՞նչ եք վեր ընկել էստեղ, ու դեռ աշխարհին հարցազրույց եք տալիս, հայտարարում, որ ժողովուրդը ընդունում է Ձեր կապիտուլյացիան: Հապա մի հարցում արեք, մի ռեֆերենդում, տեսեք ի՞նչ են մտածում Ձեր մասին փողոց դուրս չեկող Ձեր քաղաքացիները:

Ամեն օր նոր կադրեր ու նոր հաղորդագրություններ սպանում, ջախջախում են հայ մարդուն, մղում հոգեբանական փակուղի: Գերիների ու անհայտ կորածների մասին չեմ ուզում գրել՝ չշահարկեմ մարդկանց ցավը: Մարդ եղեք, գնացեք, տերություն արեք, փրկեք հնարավորը:

Հ.Գ.
Ազգային անվտանգության հարգելի աշխատակիցներ, սպայական կազմի անդամներ.
Եթե Դուք Ազգային եք, ապա կողմնորոշվեք, թե ի՞նչ ասել է ՛՛ԱԶԳԱՅԻՆ՛՛: Մենք կորցնում ենք թանկարժեք ժամանակը: Կազմակերպեք արցախցիների ու Հայ ժողովրդի մնացյալ հարստության պաշտպանությունը: Արտահայտեք Ձեր կոլեկտիվ կարծիքը: Ազատեք Երկիրը այս քաղցկեղից: Վաղը ուշ է լինելու: