Ողջ պետական քարոզչամեքենան միացրել են հիմնավորելու համար, որ սա մի դարակազմիկ իրադարձություն է․ Ռուբեն Մելիքյան


01:27 , 26 նոյեմբեր, 2020

Աշխարհի գրեթե բոլոր պետությունները հյուսիսային Կիպրոսը ճանաչում են Կիպրոսի Հանրապետության անբաժանելի մաս։ Մինչդեռ այդ տարածքում շատ հարմարավետ «տեղավորվել է» Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (միայն թուրքիայի կողմից ճանաչված դե ֆակտո պետություն), և աշխարհի բոլոր թուրքերը առհամարած ունեն ամեն տեսակ թղթեր՝ հյուսիսային Կիպրոսի մասին։

Եվ ահա այսօր Ֆրանսիայի Սենատը որոշում է կայացնում առաջարկել Ֆրանսիայի գործադիր իշխանությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Ու ի՞նչ։

Ու այն, որ ողջ պետական քարոզչամեքենան, ֆեյքերով-բանով, վարչապետով-մարչապետով, միացնում են՝ հիմնավորելու համար, որ սա մի դարակազմիկ իրադարձություն է, որ սա նոր էջ է, որ սա չգիտեմ ինչ է, ու ֆանֆարներ, խինդ, ուրախություն։ Այս ամենին միացնում են նաև իրեն վստահված երկրի 80%-ը, պլյուս սեփական խիղճն ու արժանապատվությունը կորցրած դժբախտ ու դժգույն մի մարդու...

Լավ, դուք է՛ս աստիճան անպատկառ ե՞ք։

ՀԳ. Ի դեպ, նույն Ֆրանսիայի ԱԳՆ-ն Սենատի բանաձևից հետո արագ ընդունել է հայտարարություն ըստ էության այն մասին, որ չի պատրաստվում ճանաչել ԱՀ անկախությունը։

ՀԳ.-2 Չքվե՛ք մեր աչքից, դավաճաննե՛ր։ Ձեզ մոտ միայն մարդկանց հիմարի տեղ դնելն է լավ ստացվում, ա՛յ Շուշի հանձնողներ։