«Ապակե կախազարդ» նոր գեղարվեստական ֆիլմը՝ շուտով


17:53 , 2 օգոստոս, 2013

Շուտով Երևանի կինոթատրոններում կարող եք դիտել ճանաչված կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդ» նոր գեղարվեստական ֆիլմը։ Սա երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Կարեն Ջանիբեկյանը, Սամսոն Ստեփանյանը, Նարինե Գրիգորյանը, Վահագն Սիմոնյանը և այլք։ Մինչ ֆիլմի պրեմիերան ձեզ ենք ներկայացնում ֆիլմի թրեյլերը.