Արցախի մասին ստորագրված հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ միայն այն կետում, որում հնարավոր է եղել. Լենա Նազարյան


00:19 , 26 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Սեպտեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ ԱԺ, ասաց՝ մենք կարող ենք կանգնեցնել այս պատերազմը, և ասաց պայմանները՝ 7 շրջանների վերադարձ, փախստականների վերադարձ, և ոչ մի խոսք ԼՂ կարգավիճակի հստակեցման մասին. տարածքներ խաղաղության դիմաց: Ուզում եմ հիշեցնել՝ այդ ժամանակ քաղաքական ոչ մի ուժ չհամաձայնեց այդ սցենարին, ոչ մի հանրային պահանջ չեղավ կանգնեցնելու մասին, ոչ մեկը դուրս չեկավ փողոց՝ ասելու, որ կանգնեցրեք: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Երբ վարչապետն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ստեփանակերտ, ասաց, որ մեր խնդիրն Արցախի և Հայաստանի անվտանգությունն ավելացնելն է: Նրան այդ պահին հայտնի էր, որ կա երկու ընտրություն՝ համաձայնում ենք այդ պայմաններին, կամ պատերազմ: Ես կարծում եմ՝ վարչապետն ինքն էլ արդար և շահեկան չի համարել մեր ժողովրդի համար այդ պայմաններին համաձայնելը»,- ասել է պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ