Մոնթեն խոստովանել էր՝ Քարվաճառի ազատագրումը չափազանց վտանգավոր գործողություն էր. Մոնթեի ծննդյան օրը Քարվաճառը հանձնվեց թշնամուն (Video)


23:39 , 25 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Մոնթեն առասպել էր. լեգենդ, որը եկել էր՝ հաղթելու համար: Առանց խաղաղ կյանքի՝ Մոնթեն գնում էր խաղաղության հետևից: Նոյեմբերի 25-ին ազգային հերոսի ծննդյան օրն է:

Մոնթեն ծնվել է Կալիֆոռնիայում՝ ցեղասպանությունը վերապրած ընտանիքում: 41 տարբեր երկրներ, շրջագայություններ ու վերջում՝ իր պապական հայրենիք: 12 տարեկանում Մոնթեն իմացավ, որ հայ է: Բացահայտումը ճակատագրական էր հայրենիքի ու հենց իր համար: Առաջին անգամ Մոնթեն Հայաստան եկավ 1990 թվականին:

Այստեղ էլ 91-ի օգոստոսին ամուսնանում է իր կյանքի միակ սիրո՝ Սեդայի հետ: Հայաստան գալուց մեկ տարի անց Շահումյանում իրավիճակը լարվեց: Մոնթեն դարձավ Ավո ու մեկնեց ռազմաճակատ: Իր հերոսական ժամն իրեն էր սպասում: 92-ին Մոնթեին վստահվեց Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը:

Ավոյի համար գիշեր-ցերեկ գոյություն չուներ: Նա արմատներով կպած էր հայրենի հողին: Մոնթեին ոչինչ չէր կանգնեցնում: Կար նպատակ՝ ազատագրել հայրենիքը: Մարտի դաշտում Մոնթեն առաջին հերթին զինվոր էր, հետո միայն՝ հրամանատար: Նա էմոցիոնալ էր, արդար ու խստապահանջ:

Զինվորների հանդեպ որքան հոգատար էր, այնքան էլ խիստ. եթե սխալվել են, պիտի պատժվեն: Նույնիսկ իր ջոկատի տղաներին Մոնթեն պատժել էր ու վտարել Մարտունուց: Նրանք ինքնագլուխ անցել էին արգելված չեզոք գոտին ու պայթել ականի վրա: 

Պատերազմի ընթացքում Մոնթեն հարազատների ուղարկած համազգեստը տալիս էր զինվորներին: Ինքը մնում էր իր մաշված ու կարկատված համազգեստով:

Մոնթեն իսկական խենթ էր. անում էր այն, ինչ կհրաժարվեր անել յուրաքանչյուր խելամիտ մարդ: Մոնթեի ղեկավարած ամենափայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի գրավումն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ