Ծանոթ բերձորցիք հենց նոր ինձ ասացին, որ վարչակազմից իրենց այսօր ասել են`մինչև նոյեմբերի 30 պիտի ազատեն տները


22:40 , 25 նոյեմբեր, 2020
Ձեր Սենատը Բերձորով կտրեմ. ծանոթ բերձորցիք հենց նոր ինձ ասացին, որ վարչակազմից իրենց այսօր ասել են` մինչև նոյեմբերի 30 պիտի ազատեն տները։ Նույնն ասվել է Աղավնոյի (Զաբուխի) բնակիչներին, Լիսագորի մասին էլ ասում են` էնտեղով արդեն նույնիսկ մեքենայով անցնելը վտանգավոր է։
Խնդրում եմ, ով է տեղյակ, բացատրեք հասկանանք էս ամենը։ Բերձորն ու Աղավնոն հենց ճանապարհի վրա են` մեզ պատկանող հինգ կիլոմետրանոց հատվածում, Լիսագորի մասին էլ ասում էին, թե մնացել է մեր վերահսկողության տակ։ Մի հստակ բան որտեղի՞ց իմանանք, Պուտինի՞ն զանգենք, թե՞ Մակրոնին։