Երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է․ Արշավիր Ղարամյան


22:11 , 25 նոյեմբեր, 2020
Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Արցախի նվիրյալ, փաստավավերագրող ֆոտոլրագրող, Արցախի և Հայաստանի մասին բազմաթիվ ֆիլմերի և ցուցահանդեսների հեղինակ Լիբոր Շպիմրից /
Libor Spimr

/ տեղեկացա, որ ադրբեջանի և թուրքիայի պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով շուրջ յոթ տարի հղվող սպառնալիքներից և ճնշումներից հետո Եվրոպայի սրտում՝ Սլովակիայի Հանրապետության Լիպտովսկի-Միկուլաշ քաղաքում հայտնի անհայտները հարձակում են գործել իր առանձնատան վրա:
Փաստորն, ադրբեջանաթուրքական թափթփուկները ստեղծված իրավիճակում անպատժելության մթնոլորտի ներքո արդեն իրենց անպարտ և անպատժելի են զգում անգամ Եվրոպայում:
Այսքանից հետո կարող եմ ասել, որ երկրորդ «Նեմեսիսը» անխուսափելի է: