Ֆրանսիայի ԱԳՆ. Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի


21:59 , 25 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի. ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:

Չորեքշաբթի Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել, որով երկրի կառավարությունը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ