Ֆրանսիան Թուրքիայից պահանջել է սիրիացի վարձկաններին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից


21:18 , 25 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիան Թուրքիայից ակնկալում է տեսնել քաղաքականության իրական փոփոխության ապացույցներ, մասնավորապես՝ «սիրիացի վարձկանների դուրս բերում» Լեռնային Ղարաբաղից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Օրեր շարունակ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության փոփոխություն էի նկատում, սակայն խոսքում արված փոփոխությունները բավարար չեն: Գործողություններ են անհրաժեշտ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ»,- ասել է ֆրանսիացի նախարարը երկրի Ազգային ժողովի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի նիստում:

«Գործողություններից մեկը, որն ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրս բերումն է»,- շեշտել է դիվանագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ