Նիկոլ Փաշինյանն ատում է հայ ժողովրդին. նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի. Ա. Հովհաննիսյան


20:32 , 25 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Հայաստանի գերագույն գլխավոր ծաղրածուն շարունակում է մանիպուլյացիաները, նա մշտապես խաբել է հասարակությանը, և նրան չընդունող շատերն առայսօր վախեր ունեն՝ չհասկանալով, որ իրենց երեխաների ապագան են խորտակում․ Նիկոլ Փաշինյանը միջազգային լրատվամիջոցի առաջ ամբողջ հայ հասարակությանն անվանեց անինքնասերների, արժանապատվություն չունեցողների, պատվազուրկների հանրություն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այդ պահին գուցե «լավագույն» լուծումն էր, քանի որ հավանաբար հաջորդը Երևանն էր հանձնելու։ Ի՞նչ է, պետք է հերոսացնել նրան, որ Երևանն ու Արտաշա՞տը չի տվել։ Հայ հասարակությունը չի ընդունել դա, մարդիկ Փաշինյանի երկուսուկես տարվա թմբիրից կործանարար արագությամբ դուրս են գալիս։

Նա կործանել է հազարավոր մարդկանց ճակատագրեր, հայրենիք է վաճառել, և ոչ միայն չի փրկել շատերի կյանքերը, այլև ամբողջ Հայաստանը՝ Գեղարքունիքով ու Սյունիքով, դարձրել է սահմանամերձ գոտի»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հովհաննիսյանի՝ եթե ունենանք այս մարտահրավերները չգիտակցող իշխանություն, գարնանը կստանանք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ. «Այս պատերազմից առաջ շատերս զգուշացնում էինք այդ վտանգի մասին։ Նոր պատերազմի դեպքում, գուցե կորոնավիրուսով պայմանավորված, մարդիկ նույնիսկ արտագաղթել չհասցնեն, թեև տարբեր դեսպանատներում դիմումների քանակը հազարների է հասնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ