«Շատերին թվում է՝ռուս խաղաղապահները եկել են, բոլոր հարցերը լուծված են, չեն հասկանում, որ այդ փաստաթղթից մինչև կյանք երկար ճանապարհ է». Վարդան Պետրոսյան


19:23 , 25 նոյեմբեր, 2020

Tert.amLife-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանը զինադադարից հետո մեկնել է Արցախ, եղել մարտական դիրքերում, շփվել զինվորների հետ: ՈՄԱ–ի էջը տեսանյութ է հրապարակել նրա այցի մասին: Դերասանը խոսում է ստեղծված իրավիճակի և զինվորների հոգեվիճակի մասին:

«Շատերին թվում է, թե պատերազմը վերջացավ այս չարաբաստիկ համաձայնագրով, իրականում, դա այդպես չէ: Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է, ինչ ձևով է՝ ես չեմ կարող ասել: Մի քանի օր առաջ գնացի առաջնագիծ՝ հանդիպելու զինվորների հետ, նրանց տեսնելու, խոսելու, ինչ-որ տեղ նաև ոգեշնչելու: Սպասում էի, որ տպավորություններս ցնցող պետք է լինեն: Զարմանալի հակասությունների մի ամբողջականություն, ինչպես մեր ամբողջ պատմությունը,- ասում է նա տեսանյութում և ընդգծում՝ հանդիպել է հերոսության, որը հագել էր համեստության զգեստ,- Այսինքն՝ համեստությունը, հերոսությունն ու խոնարհությունն այդպես միասին ես երբեք չեմ տեսել: Շատերին թվում է, թե ռուս խաղաղապահները եկել են, սրանով բոլոր հարցերը լուծված են, բայց, իրականում այդպես չէ: Երբ ասում ես՝ գիտե՞ս զինվորները դեռ դիրքերը պահում են, առաջնագծում մեր զինվորներն են, մեր բանակն է կագնած, ասում են՝ ինչպե՞ս այդպես եղավ, ռուսները եկել են, ամեն ինչ որոշված է: Շատերը չեն հասկանում, որ այդ փաստաթղթից մինչև կյանք բավական երկար ճանապարհ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ