Ֆրանսիան ջանքեր է գործադրում ԼՂ բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար


18:11 , 25 նոյեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիան կառուցվածքային ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունից տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համարԻնչպես փոխանցում է «Արմենպրես»-ըայդ մասին հաղորդում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Ֆրանսիայի տեղական իշխանությունները հրավիրվում են միանալ այս նախաձեռնությանը՝ իրենց ներդրումը բերելով հիմնադրամին, որը կնպաստի նախաձեռնության շրջանակում նախատեսված միջոցառումներին»,- ասված է հաղորդագրության մեջ: