Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ


17:46 , 2 օգոստոս, 2013

Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական քաղաքացիական մեքենայի ուղղությամբPanARMENIAN.Net -ը գրում է.

Ադրբեջանական լրատվամիջոցներից Trend-ը քիչ առաջ տեղեկություն հրապարակեց, թե ՀՀ ԶՈՒ կրակ է բացել Ադրբեջանի Աբբասբեյլի գյուղի ուղղությամբ շարժվող քաղաքացիական «Գազել» մակնիշի բեռնատարի վրա: Նույն աղբյուրի հաղորդմամբ միջադեպի հետևանքով վիրավորվել է մեքենայի ուղևորը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարԱրծրուն Հովհաննիսյանը հերքեց այս տեղեկությունը: