16:27 , 2 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Նիդերլանդների բնակիչ Բարտ Յենսենը ստեղծել է թռչող ջայլամ: Դրա համար նա ֆերմայում սատկած թռչուն է գտել, հետո տարել խրտվիլակ պատրաստողի մոտ, որից հետո թռչնի ներսում տեղադրել է շարժիչ: Այդ արտասովոր թռչող սարքի մասին հաղորդում է Orange News-ը:
Յենսենի խոսքերով՝ նա շատ էր ցանկանում թռչող ջայլամ ստեղծել, քանի որ իրականում այդ թռչունը թռչել չգիտի:
Ջայլամի առաջին փորձնական թռիչքը կայացել է մի քանի օր առաջ: Ռադիոկառավարվող թռչունը օդ է բարձրացել, այնտեղ մի քանի րոպե անցկացրել, որից հետո վայրէջք է կատարել: Փորձնական թռիչքը բավականին հաջող է ընթացել: Թե այժմ ինչ է մտադիր անել տղամարդը իր ջայլամի հետ՝ չի հստակեցվում: