Ես շատ վաղուց ներել եմ Կարեն Ֆարխոյան անձնավորությանը, սակայն ես անկոտրում պայքար եմ մղելու դատավոր կարենֆարխոյան երևույթի դեմ


12:34 , 25 նոյեմբեր, 2020

Ես պետք է ասեմ, որ մեր ծուռ հայելիների թագավորություն հիշեցնող իրականության մեջ ամեն դատավոր չէ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կարող է իրեն թույլ տալ օբյեկտիվ լինել և իրական արդարադատություն իրականացնել, որ դա միայն մեծատառով ԴԱՏԱՎՈՐ-ների արտոնությունն է։ Այդ պատճառով էլ ես շատ վաղուց անձնական հարթության մեջ ներել եմ Կարեն Ֆարխոյան անձնավորությանը, սակայն ես անկոտրում պայքար եմ մղելու դատավոր կարենֆարխոյան երևույթի դեմ։

Իրական հեղափոխությունից հետո, որը շատ շուտով է գալու, հաշված օրերի ընթացքում, ոչնչացվելու է դատավոր կարենֆարխոյան երևույթն ամբողջությամբ, որ այլևս երբեք մենք չբախվենք դրան: