Բացառիկ լուսանկար՝ Արայիկ Հարությունյանի՝ Ռուսաստան կատարած գաղտնի այցից (Photo)


11:49 , 25 նոյեմբեր, 2020

Mediaport-ը բացառիկ լուսանկար է հրապարակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ռուսաստան կատարած այցից:

«Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի կողքին են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, որը, ինչպես հայտնել ենք, նրա հետ վերադարձել է Հայաստան: