Սեփական հայրենիքը չճանաչելու, պոռոտախոսության և մորթապաշտության արդյունքում հայոց միջնաբերդ Քարվաճառն էսօրվանից Ադրբեջան է


11:33 , 25 նոյեմբեր, 2020

Քարվաճառն առանց կռվի ու նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարությամբ հանձնածների համար Թումանյանը գրել է էս տողերը.

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Սեփական հայրենիքը չճանաչելու, հետևողական պոռոտախոսության, մեծամտության, անկարողության ու անգործության և, վերջապես, մորթապաշտության արդյունքում հայոց միջնաբերդ Քարվաճառն էսօրվանից Ադրբեջան է։ Ես ու իմ ընտանիքը հավիտյան անիծում ենք ձեզ՝ անկախ ամեն ինչից։
Կներեք զգացմունքայնությանս համար։