Tert.am-ը գրում է․
Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մոտ ապագայում երկրի տնտեսությանը սպասվում է անխուսափելի աղետ, իսկ հաջորդ տարվա սկզբից սոցիալական վճարների հետ կապված խնդիրներ կլինեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ուկրաինայի տնտեսությունն այժմ մեծ աղետի է գնում: Ուկրաինայում մոտենում է շատ ուժեղ բյուջետային ճգնաժամ և արդեն հաջորդ տարվանից սկսած՝ Ուկրաինան խնդիրներ կունենա աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման հետ»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա կարծիքով՝ սա կարող է հետաձգվել մի քանի ամսով, եթե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքվի ևս մեկ համաձայնագիր, որը Կիևին «մի փոքր գումար» կտա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։