Բայդենը պատմել է նախագահության առաջին 100 օրվա ծրագրերի մասին


10:35 , 25 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենը տեղեկացրել է, որ երկրի ղեկավարի պաշտոնում առաջին հարյուր օրը կնվիրի միգրացիոն բարեփոխումներին և կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես ներգաղթյալների մասին օրենք կուղարկեմ Սենատ, որը քաղաքացիության համար դուռ կբացի 11 միլիոն չգրանցված մարդու համար», - ասել է Բայդենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Քաղաքական գործիչը հավելել է, որ մտադիր է չեղարկել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հրամանագրեր, որոնք, իր կարծիքով, վնաս են հասցրել կլիմային ու մարդկանց առողջությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։