Այսօր Փաշինյանին ու Արայիկ Հարությունյանին մի բան է միայն հուզում` սեփական աթոռը


09:40 , 25 նոյեմբեր, 2020

Այսօր ամենահաճախ լսածս ու կարդացածս միտքն էր` «պետություն չկա»: Այսօրվա կագախոսը լիներ ոնց որ, կպչուն միտք: Դրա հեղինակները շատ տարբեր մարդիկ էին` արցախցիների ու գերիների խնդիրներով մտահոգված, իրենց անօգնական ու անպաշտպան զգացող, դրամի անկման հետևանքներից սարսափած ու անորոշ ապագայից վախեցած: Մեր հասարակությունը տոտալ խորը սթրեսի մեջ է` և ոչ միայն «հաղթելուենք» հեշթեգին փոխարինած կապիտուլյացիայի, այլև պետական համակարգի խայտառակ հանցավոր անգործության հետևանքով: Իսկ իշխանությունը նախարար-նախարար է խաղում ու մանր-մունր մուռ հանում ընդդիմախոսներից: Այսօր Փաշինյանին ու Արայիկ Հարությունյանին մի բան է միայն հուզում` սեփական աթոռը:

#էսժողովուրդըմեղկա