Կարմիր պանդան օղակների վրա վարժություններ է կատարում (Տեսանյութ)


20:58 , 2 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Չինաստանի Ֆուչժոու քաղաքի զվարճանքների համալիրում, որը հիշեցնում է ամերիկյան Seaworld-ը, կարմիր պանդան վարժություններ է կատարում օղակների վրա:

Topnews.ru-ի փոխանցմամբ, տեսագրությունից երևում է, որ պանդան օժտված է ֆիզիկական մեծ ուժով:

Բացի այդ, կատարված վարժությունները վկայում են կենդանու մտավոր կարողությունների մասին: