Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը չի մերժի դաշնակիցներին և մարտահրավեր կնետի հակառակորդին


02:51 , 25 նոյեմբեր, 2020

Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Ամերիկան վերադարձել է: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկան պատրաստ է մարտահրավեր նետել մեր հակառակորդներին և համագործակցել մեր ավանդական դաշնակիցների հետ։ Ամերիկան վերադարձել է»,- հայտարարել է Բայդենը։

Ավելի վաղ Բայդենի շտաբում հաստատել էին Դոնալդ Թրամփից իշխանության փոխանցման ֆորմալ ընթացակարգի մեկնարկը: Ընդ որում, ինքը ՝ նախագահը, հայտարարել է, որ այդ որոշումը չի նշանակում համաձայնություն ընտրությունների արդյունքների հետ։