Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է, հանրության մեծ զանգվածի համար, քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի. Արթուր Վանեցյան (Video)


22:36 , 24 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Մենք, իհարկե, հստակ մեխանիզմ, քայլերի հաջորդականություն ունենք, թե ինչպես հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, բայց եթե Նիկոլ Փշինյանն ունի գոնե մի փոքր պետական մտածելակերպ և ցանկանում է ինչ-որ կերպ աջակցել պետության հետագա գոյությանը, պետք է մտածի որպես պետական գործիչ, այլ ոչ թե փողոցից եկած ավանտյուրիստ, և ինքնակամ ներկայացնի հրաժարականի դիմումը: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես հույս ունեմ, որ իր մեջ մնացել է մի փոքր մարդ, որը հասկանում է, որ իր հրաժարականով ոչ թե զրկվելու է իր իշխանությունից, որից ինքը կառչած է, այլ օգնելու է Հայաստանի և Արցախի հետագա կայացմանը, զարգացմանը և ոչ թե երկիրը տանի կործանման»,- շեշտել է նա:

Դիտարկմանը, թե քայլերը դեռևս արդյունավետ չեն, և Փաշինյանը չի պատրաստում կարծես հրաժարական տալ, Վանեցյանը նշել է. «Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ, մենք օգտվելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներից և գեներացնելու ենք հանրային պահանջ, որն արդեն իսկ կա: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է: Ինձ համար, հանրության մեծ զանգվածի համար քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի»:

Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև օրերս հանրահավաքի ժամանակ արված իր մի բացահայտմանը, որ Նիկոլ Փաշինյանը Իջևանի հավաքները ցրելու համար, ասել է «ցանկանում եմ արյան գետեր տեսնել»: «Իջևանի հետ կապված դեպքը պետք չէ ընդունել որպես ուղիղ հրահանգ, այս դեպքին պետք է նայել այլ տեսանկյունից: Դա մարդու ընկալումների, ներքին կոմպլեքսների մասին խոսող «հրահանգ է»: Իջևանում դուք տեսաք, որ օրենքով մեզ վերապահված գործառույթները կատարեցինք և, փառք աստծո, արյան գետեր չհոսեցին»,- նշել է նա: 

Վանեցյանը շեշտել է, որ այդ մասին չէր խոսի, ուղղակի պատմել է, որ բացի մարդկանց, հանրության աչքերը, որպեսզի տեսնեն Փաշինյանի ստերը, և չտրվեն նրա մանիպուլյացիաներին, թե սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ: Վանեցյանը նաև ընդգծել է, որ ժամանակը ցույց տվեց, որ այն, ինչ գրել էր իր հրաժարականի տեքստում, ցավոք սրտի, ժամ առ ժամ իրականություն է դառնում:

Արթուր Վանեցյանի խոսքով՝ պատերազմից առաջ էլ ունեինք քայքայված պետական համակարգ, միակ ձեռքբերումը, որն ուներ Փաշինյանի կառավարությունը, ասֆալտապատումն էր: Նա նաև նշել է, թե մարդիկ մոռացել են, որ մինչև պատերազմի սկսվելն էլ ՀՅԴ-ն, «Հայրենիք»–ը և ԲՀԿ-ն պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, և հոկտեմբերի 8-ին նշանակված էր հանրահավաք, որի օրակարգում էր վերջինիս հեռացումը, ժամանակավոր կառավարության ձևավորումը և ապա նոր ընտրությունների անցկացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ