Քննչական կոմիտեի աշխատակիցներն այցելել են Արթուր Դանիելյանի տուն՝ հերթական խուզարկությունն իրականացնելու համար. «Ադեկվադ»


17:20 , 24 նոյեմբեր, 2020
Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները այցելել են «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Artur Danielyanի տուն՝ հերթական խուզարկությունն իրականացնելու: Արթուր Դանիելյանն իր զորակցությունն է հայտնում իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, ովքեր, իրենց կամքին հակառակ, ստիպված են կատարել հոգեխանգարմունքի մեջ գտնվող, ակնհայտ շիզոֆրենիայի դրսևորումներ ցուցաբերող և այդքանով հանդերձ դեռևս երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգները: