ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ազատման դիմում է ներկայացրել


15:28 , 24 նոյեմբեր, 2020

Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարության խոսնակ Աննա Օհանյանը:

«Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ազատման դիմում է ներկայացրել, և իրենց աղբյուրների փոխանցմամբ՝ նրան փոխարինելու է Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանը։