Աղբյուր. Ինտերը ձմռանը ձեռք կբերի Ժիրուի տրանսֆերը


16:28 , 24 նոյեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ինտերը» շարունակում է պահպանել հետաքրքրությունը «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուի տրանսֆերի նկատմամբ:

Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «ներաձուրիները» ձմռանը կհամաձայնեցնեն տրանսֆերը: Ինքը՝ Ժիրուն է ցանկանում լքել Լոնդոնը՝ ԵՎՐՈ-2020-ից առաջ կայուն խաղային պրակտիկա ունենալու համար:

«Չելսին» ևս դեմ չէ Ժիրուն բաց թողնել: