«Բելառուսներն ապացուցեցին երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու կարողությունը». Լուկաշենկո


15:09 , 24 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Բելառուսներն ապացուցել են իրենց` Բելառուի Հանրապետության ինքնիշխանությունը, ավանդական արժեքները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կարողությունը, այսօր օտարերկրյա պետությունների դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ria.ru-ն։

«Այս պահը կարելի է տարբեր կերպ գնահատել։ Բայց մեզ համար ակնհայտ է մի բան՝ բելառուսները, ինչպես անցյալում, ապացուցեցին երկրի ինքնիշխանությունը, ավանդական արժեքներն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրենց ունակությունը։ Բազմիցս հայտարարել եմ և ևս մեկ անգամ կրկնում եմ, որ միայն մեր ժողովուրդն իրավունք ունի որոշելու, թե ապագայում ինչպես կզարգանա բելառուսական պետությունը»,- ասել է Լուկաշենկոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։