Չավուշօղլու. Թուրքիայի և Ռուսաստանի երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում


14:58 , 24 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա, և դրանց զարգացումը մնում է դրական: Այս մասին այսօր  հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, գրում է Tass-ը։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության կարևորագույն կողմն են: Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։ Չնայած հարցերի առկայությանը, որոնց շուրջ մենք չենք կարող համաձայնության գալ Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք աշխույժ երկխոսություն պահպանել ու ընդհանուր հայտարարի գալ։ Մեր երկխոսությունը շարունակում է շոշափելի արդյունքներ տալ, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղում», - ասել է Չավուշօղլուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։