«Փաշինյանից դժգոհողների թիվն ավելանում է»․ The National Interest


14:49 , 24 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի տարածքի զգալի հատվածը, այդ թվում՝ Լաչինի միջանցքը, հաջորդ մի քանի տարիների ընթացքում կլինեն ռուս խաղաղապահների հսկողության ներքո: Բայց ի՞նչ կլինի հետո։ Հեղինակավոր The National Interest հանդեսի համարի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի դժվարությունները» վերտառությամբ հոդվածում գրում է Մարկ Էպիսկոպոսը։

Հոդվածագիրը նշում է, որ ԼՂ-ում հրադադարի շուրջ եռակողմ պայմանավորվածության պատճառով Հայաստանում արդեն երկրորդ շաբաթն է՝ ինչ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։

«Փաշինյանից դժգոհ մարդիկ, որոնց թիվը գնալով ավելանում է, իրենց բողոքն են հայտնում այդ պայմանավորվածության կապակցությամբ և դուրս են գալիս փողոցներ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը»,- նշում է Էպիսկոպոսը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը լուրջ դժգոհության է բախվել ոչ միայն իր երկրի ներսում, այլև Ռուսաստանում․ Կրեմլին մոտ քաղաքագետների ու ռուս քաղաքական գործիչների շրջանում նրա հանդեպ անվստահությունն աճում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։