Երևանի ավագանին որոշեց 119 մլն 686 հազար դրամ հատկացնել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծմանը


14:22 , 24 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի ավագանին այսօրվա նիստում որոշեց 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչների խնդիրը լուծելու համար հակացնել 119 մլն 686 հազար 200 դրամ:

«Այդ գումար նախատեսվում է ուղղել 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչներին նվիրաբերված բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը»,- ավագանու նիստում ներկայացնելով որոշման նախագիծը՝ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։