«Բարգավաճ Հայաստան». Ի՞նչ է անում Երեւանի քաղաքապետարանը պատերազմից տուժած ընտանիքների համար


14:13 , 24 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Վաղուց պետք է հանձնաժողով ստեղծվեր, որը կզբաղվեր զոհված, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:

Նա նաեւ հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ միջոցներ է ձեռնարկել կամ պատրաստվում ձեռնարկել Երեւանի քաղաքապետարանը:

Ի պատասխան՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խմբակցություններին առաջարկեց զոհված, գերեվարված եւ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին արտոնությունների մասով հանդես գալ առաջարկություններով եւ նախաձեռնություններով:

Ի գիտություն Արմեն Ներսիսյանի՝ ՀՀ ՊՆ-ին առընթեր գործում է գերիների, ձերբակալվածների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողով, որը ղեկավարում է պաշտպանության նախարարը: