Ալիևը արևմտյան առաջնորդներին հորդորում է չմտահոգվել Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրով


13:23 , 24 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արևմտյան առաջնորդներին կոչ է արել «չանհանգստանալ» Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիների համար, որոնք երկրի «պատմական ժառանգություն» են: Այս մասին գրում է Ria-ն։

«Այսօր, երբ պատերազմն ավարտվում է, որոշ արևմտյան առաջնորդներ հարց են բարձրացնում, թե ինչ ճակատագիր է սպասվում քրիստոնեական եկեղեցիներին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Նրանք դա հայտարարում են ինձ հետ զրույցներում և իրենց պաշտոնական հայտարարություններում մտահոգություն հայտնում: Թող ոչ ոք չանհանգստանա, հատկապես արևմտյան պետությունների ղեկավարները, որոնք բորբոքում են իսլամաֆոբ զգացմունքներ, որոնք աչք են փակում իսլամի սրբերին վիրավորելու վրա, խրախուսում են նրանց վիրավորողներին: Նրանք իրավունք չունեն այդ մասին խոսելու, սա մեկ: Եվ երկրորդ, մեր տարածքում գտնվող բոլոր տաճարները մեր պատմական ժառանգությունն են», - ասել է Ալիևը Աղդամում իր ելույթում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն: